211652_close_icon
views-count19113 դիտում article-date 22:11 08-01-2019

Ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանները հայտնաբերել են պտղատու ծառերը ոչնչացրած կասկածյալին

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ այսօր՝ հունվարի 8-ին, ոստիկանության Արաբկիրի բաժնի համայնքային ոստիկանության ծառայողները, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննչական բաժանմունք են ներկայացրել Բաբայան փողոցի 30 շենքի բնակիչ, 46-ամյա Մկրտիչ Ղուկասյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ հունվարի 7-ին, ոստիկանության Արաբկիրի բաժին էր դիմել Բաբայան փողոցի 34 շենքի բնակիչ, 73-ամյա Մելսիկ Գալստյանը և հայտնել, որ նախորդ օրը անհայտ անձը Բաբայան փողոցի թիվ 32 շենքի բակում կտրել է իր կողմից տնկված և մշակված 2 խնձորի, մեկ հոնի, մեկ սերկևիլի և մեկ ընկուզենու ծառերը: Այսօր արդեն Արաբկիրի ոստիկանները կասկածյալին հայտնաբերել են: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանություն ահազանգած Մ. Գալստյանը աշխատում է «Արաբկիր-Կամար» ՓԲԸ-ում՝ որպես գլխավոր գյուղատնտես: Փաստի առթիվ Արաբկիրի ոստիկանության հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Վնասի չափը պարզվում է: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր