211652_close_icon
views-count2191 դիտում article-date 18:01 23-12-2024

Երևանի քրեական և Նոր Նորքի համայնքային ոստիկանները հայտնաբերել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի ավտոմեքենան հրկիզած կասկածյալին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ ներքին գործերի նախարարության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչության և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության  ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները օպերատիվ տվյալներն իրացնելով հայտնաբերել և ոստիկանության Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 26-ամյա Դավիթ Պ.-ին:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինը կասկածվում է դեկտեմբերի 16-ին Երևանի Վիլնյուսի փողոցի շենքերից մեկի բակում ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության կին ծառայողի «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենան հրկիզելու մեջ:  

Քրեական և համայնքային ոստիկանները նրան հայնաբերել են Նուբարաշեն վարչական շրջանում և տեղափոխել քրեական ոստիկանության գլխավոր վարչություն, որտեղ էլ փաստերի ճնշման տակ խոստովանել է, որ արարքը ինքն է կատարել:  

Ոստիկանությունից նրան ներկայացրել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին:  

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, դեկտեմբերի 16-ին գույքի դիտավորությամբ վնասման դեպք էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:55-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վաչության ոստիկանության Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություներ էին ստացվել, որ Վիլնյուսի փողոցում ավտոմեքենա է այրվում:

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ խումբը՝ համաձայն ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Մկրտչյանի գլխավորությամբ:

Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևանի թիվ 9-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել էր, որ հրդեհ է բռնկվել «Nissan Juke» մակնիշի ավտոմեքենայում և մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի դեմ պայքարել էին ավտոմեքենայի սեփականատերն ու քաղաքացիները:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Նոր Նորքի ոստիկանները պարզել էին, որ ավտոմեքենան պատկանում է Երևանի բնակիչ 27-ամյա Մարիամ Վ.-ին, և ավտոմեքենան ոչ թե անզգուշաբար է բռնկվել, այլ հրկիզել են և կա տեսագրություն, իսկ հրկիզման արդյունքում Մարիամ Վ.-ին պատճառվել է 4 միլիոն դրամի վնաս:

Դեպքի վայր էին ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, վաշտի հրամանատար Վլադիմիր Դերձյանի գլխավորությամբ:

Դեպքի մասին ոստիկանության Նոր Նորքի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:  

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Մարիամ Վ.-ն աշխատում է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության բաժիններից մեկում՝ որպես պետ:  

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր