211652_close_icon
views-count40330 դիտում article-date 17:00 16-05-2020

Նախկին ազատամարտիկը, հավատալով բանկի խոսքերին, սեփական այգուց քոքից վերացրել է 30-ից ավելի պտղատու ծառերը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Արարատի մարզի Դվին գյուղի բնակիչ՝ նախկին ազատամարտիկ, 58-ամյա Արայիկ Հովսեփյանը արդեն մի քանի օր է, չգիտի, թե ում դիմի, որպեսզի հասկանա, թե ինչն էր պատճառը, որ հավատալով բանկին՝ փաստի առջև է կանգնել։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում Ա. Հովսեփյանն ասում էր, որ ամիսներ առաջ դիմել է «Ագբա Կրեդիտ Ագրիկոլ Բանկ»-ի Արտաշատի մասնաճյուղ և հայտնել, որ ցանկանում է իր սեփական հողի տարածքում ստեղծել ջերմոցային տնտեսություն և ջերմոց կառուցելու նպատակով բանկից խնդրել է իրեն տրամադրել 7 մլն դրամ։ Բանկի աշխատաիցները նրան հայտնել են, որ իրենք կարող են տալ 5 մլն դրամ և այդ աշխատանքները կատարելու նպատակով պետք է տեսնեն տարածքը ու քանի որ ջերմոց կառուցելու նպատակով անհրաժեշտ էր բաց տարածք, ըստ Ա. Հովսեփյանի, ինքը, հավատալով բանկին, իր սեփական այգուց արմատից հեռացրել է 30-ից ավելի 15-20 տարվա պտղատու ծառեր՝ խնձորենի, սալորենի, բալենի։ Արդեն բաց տարածքը ցուցադրել է բանկի աշխատակիցներին և հայտնել, որ նշված վայրում է կառուցվելու ջերմոցը։ Անցել է մի քանի օր, պատասխան չստանալով՝ այցելել է Արտաշատի մասնաճյուղ, որտեղ նրան պատասխանել են, որ իրենք այդքան գումար չունեն տալու, այլ պատրաստ են տրամադրելու 1 մլն 500 հազար դրամ, ինչը ծիծաղելի է թվացել նախկին ազատամարտիկին. «Ստացվում է՝ ես միամտաբար հավատացել եմ բանկին ու բերքատու ծառերս քոքից վերացրել եմ։ Հիմա չգիտեմ՝ ինչ եմ անելու, կոտրած տաշտակի առաջ եմ հայտնվել։ Ո՞ւմ դիմեմ, որ օգնության ձեռք մեկնեն ինձ։ Մի՞թե բանկը նման ձև է վերաբերվում իր հաճախորդների նկատմամբ։ Եթե առաջին օրն ասեին, որ քո ուզած գումարը չենք տալու, հո ես հիմար չէի՞. բռնեի բերքատու ծառերը, որից արդեն եկամուտ էի ստանում, քոքից կտրեի»։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա. Հովսեփյանի տղան ծառայում է Արցախի Հանրապետության Հադրութի զորամասում, և նա ոգևորությամբ էր ցանկանում ջերմոց կառուցել՝ ասելով, որ տղաս բանակից գալու էր ու իրար հետ արդեն սկսեինք ջերմոցի կառուցման աշխատանքները, սակայն բանկը փաստի առջև կանգնեցրեց ինձ։ Ա. Հովսեփյանն ասում էր նաև, որ ինքը նշված բանկի պահանջով այս տարվա փետրվարին հաջողությամբ մասնակցել է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում «Անասնապահություն, ֆիրմային տնտեսություն ուղղվածությամբ կազմակերպված ծրագրային դասընթացին»՝ գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի, տոկոսադրույքների սուսբիդավորման ծրագրի շրջանակներում և իրեն է տրվել էկոնոմիկայի նախարարության կողմից հավաստագիր. «Ստացվում է՝ սա էլ անօգուտ էր»։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը պատրաստ է ներկայացնել բանկի տեսակետը՝ խնդրի վերաբերյալ։ Մանրամասները՝ տեսանյութում։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր