211652_close_icon
views-count96692 դիտում article-date 14:59 07-01-2019

Առեղծվածային դեպք Նուբարաշենում. բնակարանի տարբեր սենյակներում հայտնաբերվել են ամուսինների դիերը. ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 7-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:10-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն 6-րդ փողոցի 1-ին նրբանցքի 1-ին շենքի 30 բնակարանի բնակիչները մի քանի օր է, չեն արձագանքում դռան և հեռախոսազանգերին: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 10 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ խմբի պետ Հովհաննես Հովհաննիսյանի, օղակի հրամանատար Գոռ Բարբարյանի գլխավորությամբ: Փրկարարները պատուհանի ճաղավանդակները բացելուց հետո ներս են մտել և հյուրասենյակում հայտնաբերել են կնոջ՝ 86-ամյա Քնարիկ Ապրեսյանի, իսկ խոհանոցում ամուսնու՝ 81-ամյա Բորիս Ապրեսյանի դիերը: Դեպքի վայր է ժամանել նաև ոստիկանության Էրեբունու բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Վարդան Վարդանյանի, բաժնի պետի օպերգծով տեղակալ Մամիկոն Հակոբյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Նուբարաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետի տեղակալ Գևորգ Գրիգորյանի և քրեական հետախուզության խմբի ավագ օպերլիզոր Արթուր Սահակյանի գլխավորությամբ: Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի քննչական կոմիտեի, Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ արդարադատության գեներալ-մայոր Արթուր Գոյունյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Կարապետյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ Ա. Կարապետյանի կողմից նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 96+
96+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր