211652_close_icon
views-count83803 դիտում article-date 16:44 05-02-2021

Ողբերգական դեպք Երևանում․ բնակարանի ննջասենյակում և հյուրասենյակում հայտնաբերվել են տղամարդկանց դիեր․ ժամանել են տարածքի ոստիկանապետն ու քննչականի պետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ փետրվարի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։30-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել, որ Մարգարյան փողոցի թիվ 33 շենքի 17 բնակարանում դիեր կան։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետք Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ։
Այս պահին դեպքի վայրի զննություն են կատարում Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Արման Բաղդասարյանի, բաժնի պետի տեղակալ Ռոման Մախմուդյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արտյոմ Բադալյանի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները հյուրասենյակում և ննջասենյակում հայտնաբերել են տղամարդկանց դիեր։
Փաստի առթիվ ՀԿԳ ավագ քննիչ Ա․Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակների դատաբժշկական։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածների ինքնությունը։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի 
 

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 80+
80+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր