5568 դիտում
17:53 05-01-2019
Մեքսիկան ԱՄՆ-ին հորդորում է իրականացնել սահմանին կրակ արձակելու փաստի կապակցությամբ հետաքննություն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մեքսիկան պաշտոնապես դիմել է ԱՄՆ-ի կառավարությանը հունվարի 1-ին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ սպառիչ քննություն անցկացնելու հորդորով, գրում է [url=https://www.amerikayidzayn.com/a/4729276.html]Ամերիկայի Ձայնը[/url]։
Հիշեցնենք, որ այդ օրն ԱՄՆ-ի կողմից ոչ մահաբեր կրակ էր արձակվել Մեքսիկայի սահմանի ուղղությամբ՝ կանգնեցնելու համար ԱՄՆ-ի սահմանը բռնի ուժով խախտելու նպատակ ունեցող միգրանտներին։ Նոր Տարվա առաջին ժամերի ընթացքում ԱՄՆ-ի սահմանապահներն արցունքաբեր գազ էին տարածել սահմանի մյուս կողմում, երբ մոտ 15Օ միգրանտներ փորձում էին հատել Սան Դիեգո քաղաքի ուղղությամբ կառուցված ցանկապատը։
Այս մարդիկ միգրանտների 7ՕՕՕ անդամներից կազմված այն քարավանի անդամներից են, որոնք Կենտրոնական Ամերիկայի երկրներից Մեքսիկայի տարածքով շարժվել էին դեպի ԱՄՆ։
Սահմանամերձ Տիհուանա քաղաքում բողոքի ցույցեր են անցկացվել ընդդեմ միգրանտների։ Այստեղ նաեւ ընդհարումներ են գրանցվել միգրանտների եւ ԱՄՆ-ի ու Մեքսիկայի իշխանությունները ներկայացնող ծառայողների միջեւ։ Միգրանտները բողոքում են օրինական կարգով ԱՄՆ մուտք գործելու համար սահմանին երկար սպասելու փաստի դեմ, եւ փորձում են սահմանն անցնել առանց արտոնության։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1960 դիտում
16:36 01-09-2016
Մեքսիկան հրաժարվել է վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար
928 դիտում
13:18 07-02-2014
Ոստիկանությունը հետաքննություն է սկսել պարբերաբար ծառահատումներ կատարելու փաստի առնչությամբ
Այս բաժնից
478 դիտում
15:47 17-04-2024
Ռուս խաղաղապահներին դուրս բերելու որոշումը կայացրել են ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարությունները. Հաջիև
1054 դիտում
13:41 17-04-2024
Սոչիում ձերբակալվել է KВН-ի փառատոնի ժամանակ հումորիստ Ամիրան Գևորգյանին սպանողը