1458 դիտում
10:15 03-09-2020
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պահանջել է «թափանցիկ հետաքննություն» իրականացնել Նավալնիի հետ կապված իրավիճակը պարզելու համար
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը դատապարտել է «մարտական թունավոր նյութի կիրառումը» Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակում և Ռուսաստանից պահանջել է «լիարժեք, թափանցիկ հետաքննություն իրականացնել»:
Ինչպես փոխանցում է [url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/9355873]tass.ru[/url]-ն, այս մասին Ստոլտենբերգը գրել է թվիթերյան էջում: «Գերմանիան հայտարարել է, որ Ալեքսեյ Նավալնիին «Նովիչոկ» նյութի կիրառմամբ հարձակման զոհ է դարձել: Կտրականապես դատապարտում եմ մարտական թունավոր նյութի կիրառումը, ինչն էլ ավելի անհետաձգելի է դարձնում Ռուսաստանի կողմից լիարժեք և թափանցիկ հետաքննության վարումը»,- գրել է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Հիշեցնենք, որ գերմանացի մասնագետներ այսօր ավելի վաղ հանդես էին եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով, որ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Նովիչոկ» խմբին պատկանող նյութով:
Նավալնիին Օմսկի հիվանդանոցից Բեռլին էին տեղափոխել օգոստոսի 22-ին, որտեղ բժիշկները չէին բացառել նրա թունավորման տարբերակը, թեև Օմսկի հիվանդանոցի, ուր նրան հոսպիտալացրել էին օգոստոսի 20-ին, մասնագետները Նավալնիի օրգանիզմում որևէ թույնի հետք չէին հայտնաբերել: Հայտնի է, որ Նավալնին դեռ գտնվում է արհեստական կոմայի մեջ և միացված է թոքերի արհեստական օդափոխման սարքի:
Նմանատիպ նյութեր
1580 դիտում
11:36 25-08-2020
Եվրամիությունը Նավալնիի թունավորման լիարժեք և թափանցիկ քննություն են ակնկալում Ռուսաստանից
Այս բաժնից
1075 դիտում
14:25 22-12-2024
ՌԴ պաշտպանության նախկին փոխնախարարի գործով ռետրոմեքենաների շքեղ հավաքածու է կալանվել
841 դիտում
14:03 22-12-2024
ԱՄՆ ռազմածովային ուժերը Կարմիր ծովի վրա սխալմամբ խոցել են սեփական կործանիչը
922 դիտում
13:11 22-12-2024
Իրանի հյուսիսում սպանված է հայտնաբերվել ռուսաստանցի վարորդ