Մեքսիկան հրաժարվել է վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին պատի կառուցման համար
Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենիա Նիետոն ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփի հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է, որ իր երկիրը չի պատրաստվում վճարել ԱՄՆ-ի հետ սահմանին կառուցվող պատի համար։ Այդ մասին Նիետոն գրառել է Twitter-ի իր էջում, փխանցում է Gazeta.ru-ն։
«Մեր զրույցի սկզբում ես հստակորեն ասացի, որ Մեքսիկան չի վճարելու պատի համար»,-գրել է նա։
Ավելի վաղ Դ. Թրամփը հայտարարել էր, որ Նիետոյի հետ քննարկել են պատի կառուցումը, սակայն վերջնականորեն չի որոշվել, թե որ կողմը պետք է վճարի դրա համար։ Իսկ նախագահ ընտրվելու դեպքում խոստացել էր Մեքսիկայից պահանջել 5-10 մլրդ դոլար՝ պատի կառուցման համար։