211652_close_icon
views-count61820 դիտում article-date 10:07 19-06-2020

Վրաերթ-ավտովթար Կոտայքի մարզում. «Աթենք» ՍՊԸ-ի մենեջերը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել երկաթե արգելապատնեշներին և հայտնվել ձորում.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հունիսի 18-ին, վրաերթ-ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։40- սահմաններում Արարատի մարզի բնակիչ՝ 35-ամյա Կարեն Ա-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Երևան-Սևան ավտոճանապարհի 48 կմ հատվածում դեպի Երևան ընթանալիս վրաերթի է ենթարկել Հրազդան քաղաքի բնակիչ՝ 51-ամյա Հռիփսիմե Պ-ին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այնուհետև կորցնելով ավտոմեքենայի կառավարումը՝ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մոտ 20 մետր ընկել ձորը՝ բախվելով ծառերին։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Կոտայքի մարզային փրկարարական վարչության Հրազդանի թիվ 44 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու մոտ 30 րոպե անձրևի տակ իրականացրել են տարածքի տեղազննում, որպեսզի պարզեին՝ վարորդը վթարի վայրո՞ւմ է, թե ոչ։ Մինչ փրկարարների ժամանումը, վրաերթի ենթարկվածը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ։ Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Մինչ դեպքի վայրում տեղազննություն էր կատարում հետաքննիչը, վարորդ Կարեն Ա-ն ինքնակամ ներկայացել է ոստիկանության Հրազդանի բաժին։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ նա ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Աթենք» ՍՊԸ-ում՝ որպես մենեջեր։ [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր