211652_close_icon
views-count120159 դիտում article-date 16:24 03-01-2019

Ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական խոշոր վթարն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում. բախվել են Mercedes-ն ու Nissan-ը. 13 վիրավորներից 4-ը երեխաներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 3-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 15:00 սահմաններում, Երևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 28 կմ հատվածում բախվել են Mercedes մակնիշի 71 LG 700 և Nissan մակնիշի 37 VV 773 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետւանքով 13 հոգի, որից 4-ը երեխաներ են, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար-Ծառայության Գավառի հրշեջ-փրկարարներն ու Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները: Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել հիվանդանոցի բժիշկները, իսկ վիրավորներից մի քանիսը հիվանդանոց են տեղափոխվել քաղաքացիների և ճանապարհային ոստիկանների ավտոմեքենաներով: Դեպքի վայր են ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Գավառի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արայիկ Քոչարյանի գլխավորությամբ: Այս պահին ոստիկանները սպասում են, որպեսզի դեպքի վայր ժամանեն Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչները, որտեղ փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվելու: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով 2 ավտոմեքենաների գազաբալոնները պոկվել ու շպրտվել են: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, վիրավորների ինքնությունը: Ճանապարհը եղել է մերկասառույց և տեղի «Ճանշինը» վթարից հետո նոր միայն բարեհաճել է ժամանել ու կատարել ճանապարհի մշակման աշխատանքներ, մինչդեռ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը և «Հայավտոճան» ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Ավետիսյանը Ամանորից առաջ ասում էին, որ անանցանելի ճանապարհներ չեն լինելու, մինչդեռ Գավառի «Ճանշինը» Խոզի տարում իր «խոզությունն» արեց և նախարարի պաշտոնակատարի ու «Հայվտոճանի» տնօրենի խոսքը գետնովը տվեց: Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, [color=#EF2929]որ Գեղարքունիքի մարզին ոստիկաններն ու քննիչները պարզել են, Mercedes-ը վարել է Արարատի մարզի Ոսկետափ գյուղի բնակիչ, 56-ամյա Արայիկ Մեսրոյանը, իսկ Nissan-ը վարել է Արցախի Հանրապետության Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 51-ամյա Ջիվան Ղահրամանյանը: Հիվանդանոց են տեղափոխվել 2 վարորդները և Ա. Մեսրոյանի ուղևորներ՝ Վեդի քաղաքի բնակիչ, 32-ամյա Լյուդվիգ Թոփչյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ, 49-ամյա Մարինե Մարտոյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ, 17-ամյա Տաթև Մեսրոյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 23-ամյա Սուսաննա Մեսրոյանը, Ոսկետափ գյուղի բնակիչ, 4-ամյա Նարեկ Մեսրոյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 1-ամյա Արփի Թոփչյանը, Վեդի քաղաքի բնակիչ, 4-ամյա Սեդա Թոփչյանը և Nissan-ի ուղևորներ Հենրիկ Ղահրամանյանը, Բորիս Մանգասարյանը, Չեխիայի Հանրապետության քաղաքացիներ, 34-ամյա Սարգիս Մուսայելյանը, 18-ամյա Լիանա Մուսայելյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գավառի բժշկական կենտրոն: Գ. Շամշյանի տեղեկություններով, վիրավորներից 4-ին տեղափոխել են Երևանի տարբեր հիվանդանոցներ: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վարորդներից Ջ. Ղահրամանյանը աշխատում է Արցախի Հանրապետության քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ, վիրավորներից Լ. Թոփչյանը ծառայում է ՀՀ ՊՆ N զորամասում, որպես պայմանագրային զինծառայող: [/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 109+
109+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր