211652_close_icon
views-count22371 դիտում article-date 21:54 01-01-2019

Ավտովթար Կոտայքի մարզում․ Արամուս գյուղում բախվել են Opel-ները․ ժամանել է ՃՈ վաշտի ավագ հետաքննիչը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ, դեկտեմբերի 31-ին ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Արամուս գյուղի սկզբնամասում բախվել են Օpel մակնիշի 35 ZQ 307 համարանիշի և Opel մակնիշի 35 RM 517 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#EF2929]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 35+
35+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր