211652_close_icon
views-count35558 դիտում article-date 19:48 31-12-2018

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Opel-ները. կա վիրավոր. ժամանել է ՃՈ ավագ հետաքննիչը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:00-ի սահմաններում Մայակովսկի գյուղից դեպի Ձորաղբյուր տանող ճանապարհահատվածում բախվել են Երևանի բնակիչ, 28-ամյա Արթուր Հակոբյանի վարած Opel Vectra մակնիշի 35 DO 359 համարանիշի և Աբովյան քաղաքի բնակիչ, 66-ամյա Հովհաննես Ֆրանգյանի վարած Opel Vectra մակնիշի 25 MA 770 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդներից Հ. Ֆրանգյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աբովյան բժշկական կենտրոն, որտեղից էլ Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-րդ դասակի ծառայողները ՝ ավագ հետաքննիչ Վահե Հարությունյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ճանապարհը եղել է անցանելի, տեղի ճանշինը կատարել է ձնից ճանապարհի մաքրման աշխատանքներ: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր