211652_close_icon
views-count84331 դիտում article-date 21:40 31-12-2018

Արտակարգ ավտովթար Երևանում. երիտասարդ աղջիկը Չարենցի փողոցում Mitsubishi-ով մխրճվել է խանութի մեջ. նա վարորդական իրավունքի վկայական չի ունեցել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:10-ի սահմաններում Դավիթաշեն 3-րդ թաղամասի բնակիչ, 22-ամյա Լիաննա Ավենյանը իր վարած Mitsubishi Lancer մակնիշի 69 NO 069 համարանիշի ավտոմեքենայով Չարենցի փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բազալտե հատվածին, կոտրել մի քանի վարդի թփեր և մխրճվել սեփական տան փոքրիկ այգու մեջ, այնուհետև բախվել խանութի պատուհանին ու դռանը: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողները: Տեղում պարզվել է, որ վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի, փաստի առթիվ էլ ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակում նյութեր են նախապատրաստվում: Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը: Վարորդին առաջինը օգնության են հասել խանութի տերերն ու քաղաքացիները: Թե ով է փոխհատուցելու քաղաքացու կրած վնասը՝ դեռևս պարզ չէ, քանի որ դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, եթե վարորդը վարորդական իրավունքի վկայական չունի, ապա հնարավոր է ՝ ԱՊՊԱ-ն հրաժարվի փոխհատուցումից: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 61+
61+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր