Երևանում «Tesla»-ի և «Nissan Altima»-ի մասնակցությամբ խոշոր ավտովթարի ժամանակ վերջինի վարորդը եղել է երիտասարդ աղջիկ, ով չի ունեցել վարորդական իրավունքի վկայական․ նրա փոխարեն վարորդ ներկայացած անձը չկարողացավ քննիչին մոլորեցնել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ փետրվարի 8-ին, ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում՝ բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալներ Գրիգոր Ավետիսյանի, Արմեն Հովհաննիսյանի և ավագ քննիչ Վահե Գրիգորյանի պրոֆեսիոնալ ու գրագետ աշխատանքի շնորհիվ պարզվել է երեկ՝ փետրվարի 7-ին, Երևանի Դավիթ Բեկի փողոցում խոշոր ավտովթարի մասնակիցներից մեկի իրական վարորդի ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր ժամանած ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկներին դեպքի վայրում ներկայացել էր Երևանի բնակիչ 24-ամյա Էրիկ Կարապետյանը և հայտնել, որ «Nissan Altima» մակնշի ավտոմեքենան ինքն է վարել ու պարեկները հավատալով արձանագրել էին այդ ամենը։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ արդեն դեպքի վայր ժամանած քննչական խումբը կարճ ժամանակում պարզում է իրականությունը, որ «Nissan Altima»-ի վարորդը եղել է Երևանի բնակիչ 24-ամյա Էրմինա Կարապետյանը և հիվանդանոց է տեղափոխվել նրա ուղևոր, Երևանի բնակիչ 51-ամյա Հ․ Գ․-ն։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ «Tesla»-ի վարորդ 26-ամյա Գեղամ Համբարձումյանը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, իսկ «Nissan Altima»ի վարորդ էրմինա Կարապետյանը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել ու հավանաբար վարորդ ներկայացած Էրիկ Կարապետյանը նրա ազգականն է ու եթե պարեկները «հալած յուղի» տեղ ընդունել են, ապա քննիչներին չկարողացան մոլորեցնել։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 7-ին խոշոր ավտովթար էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։50-ի սահմաններում Դավիթ Բեկի փողոցում ճակատ ճակատի բախվել էին Երևանի բնակիչներ 26-ամյա Գեղամ Համբարձումյանի վարած «Tesla» մակնիշի և 24-ամյա Էրիկ Կարապետյանի վարած «Nissan Altima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաները հայտնվել էին նույն երթևեկելի գոտում։
Վթարի հետևանքով «Tesla»-ի վարորդն ու 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին հիվանդանոց։
Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել էին պարեկները։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետի պաշտոնակատար Արթուր Ադամյանի, բաժնի պետի տեղակալ Գրիգոր Ավետիսյանի և ավագ քննիչ Արամազդ Հարությունյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում էին «Tesla»-ի վարորդի հետ հիվանդանոց տեղափոխված վիրավորի ինքնությունը, ով, ըստ ֆոտոլրագրողի տեղեկությունների, «Nissan Altima»-ի ուղևորն է եղել։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։