Ավտովթար՝ Երևանում․ «Երևան» բժշկական կենտրոնի դիմաց 25-ամյա վարորդը, չունենալով վարորդական իրավունքի վկայական և լինելով ոչ սթափ վիճակում, «ՎԱԶ 2107»-ով բախվել է կայանված 2 «Mitsubishi Pajero»-ների․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Մարտի 2-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։20-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայում՝ «Երևան» բժշկական կենտրոնի դիմաց, Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Սարգիս Ա․-ն իր վարած «ՎԱԶ 2107» մակնիշի ավտոմեքենայով բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Երևանի բնակիչներ 41-ամյա Անդրանիկ Դ․-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի և 40-ամյա Վահե Խ․-ի վարած «Mitsubishi Pajero» մակնիշի ավտոմեքենաներին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Տարածքը սահմանազատել և ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Էդգար Դարբինյանը և կրտսեր պարեկ Արման Սարինյանը։
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննություն և պարզվել է, որ «ՎԱԶ 2107»-ի վարորդը եղել է ոչ սթափ և վարորդական իրավունքի վկայական չի ունեցել։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։