1851 դիտում
16:20 29-12-2018
Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետը հրաժարվել է Արթուր Դավթյանի դեմ ներկայացրած հայցից
ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը հրաժարվել է ՀՀ գլխավոր դատախազի դեմ ներկայացրած հայցից: Այս մասին տեղեկացանք «Datalex» դատական տեղեկատվական համակարգից:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի 2018 թվականի օգոստոսի 29-ի թիվ 286-Ա հրամանով Վահագն Մուրադյանն իր զբաղեցրած ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրվել և նշանակվել էր ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում:
Գլխավոր դատախազի հրամանի հետ համաձայն չլինելով՝ Վահագն Մուրադյանը հայց էր ներկայացրել դատարան, որով վիճարկում էր հրամանի իրավաչափությունը: Այժմ հայցվորի կողմից դատարան էր ներկայացվել հայցից հրաժարվելու մասին դիմում` խնդրելով կիրառել համապատասխան հետևանքներ:
Վերոգրյալի հիման վրա դատարանն արձանագրել է, որ հայցվորը պատասխանողին ուղղված նյութաիրավական պահանջից և իրավունքի պաշտպանության դատավարական միջոցից անվերապահորեն, առանց որևէ պայմանի մատնանշման հրաժարվել է:
ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 182 հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն` «առաջին ատյանի դատարանը դատավարության ցանկացած փուլում կարճում է գործի վարույթը, եթե հայցվորը կամ դիմողը հրաժարվել է պահանջից»:
Նմանատիպ նյութեր
35431 դիտում
15:13 04-09-2017
Արմավիրի մարզում թալանել են հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի տունը
Այս բաժնից
436 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
562 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1021 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը