Ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին. Նիկոլ Փաշինյան
Խորհրդարանական ընդդիմությունը կքվեարկի հանրաքվե անցկացնելու օգտին։ Հանրային հեռուստաընկերության եթերում վստահեցրել է Նիկոլ Փաշինյանը` կրկին նշելով, որ ԱԺ ընդդիմությունն Ադրբեջանի հետ խաղաղության ճանապարհին կանգնած «վերջին խոչընդոտն» է։
Պետրոս Ղազարյանի հարցադրմանը՝ իսկ եթե ընդդիմությունը այնուամենայնիվ կողմ չքվեարկի՞, Փաշինյանը վստահեցրել է. «Կքվեարկեն»:
Հարցազրույցը եթեր կհեռարձակվի այսօր՝ 21:45-ին։
Հիշեցնենք, որ երեկ Փաշինյանը սոցցանցի իր էջում փոքր տեսանյութ է հրապարակել հարցազրույցից՝ կից գրությամբ. «Հարցազրույցս Հանրային հեռուստաընկերությանը նոյեմբերի 29-ին՝ 21:45-ին»: