211652_close_icon
views-count7646 դիտում article-date 22:06 28-12-2018

Հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ Վահագն Մուրադյանը հրաժարվել է ՀՀ գլխավոր դատախազի դեմ ներկայացրած հայցից

[url=https://www.tert.am/am/news/2018/12/28/Vahagn-muradyan/2884682?fbclid=IwAR2U90jG87NmAfiZ_KWm9yOi0utEE4_mz1E86P1sY9RAEHEjq1TtCKwSngo]Tert.am[/url]-ը գրում է. ՀՀ գլխավոր դատախազի 29.08.2018թ. թիվ 286-Ա հրամանով Վահագն Մուրադյանն իր զբաղեցրած ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրվել և նշանակվել էր ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում: Գլխավոր դատախազի հրամանի հետ համաձայն չլինելով Վահագն Մուրադյանը հայց է ներկայացրել դատարան, որով վիճարկում է հրամանի իրավաչափությունը: Այժմ հայցվորի կողմից դատարան է ներկայացվել հայցից հրաժարվելու մասին դիմում` խնդրելով կիրառել համապատասխան հետևանքներ: Այս մասին Tert.am-ը տեղեկանում է Դատական տեղեկատվական համակարգից: Հայցվորը դիմելով դատարան խնդրել էր անվավեր ճանաչել իրեն Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավարի պաշտոնից փոխադրելու և ՀՀ զինվորական դատախազի տեղակալի պաշտոնում նշանակելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի 29.08.2018թ. թիվ 286-Ա հրամանը: Մանրամասներն՝ [url=https://www.tert.am/am/news/2018/12/28/Vahagn-muradyan/2884682?fbclid=IwAR2U90jG87NmAfiZ_KWm9yOi0utEE4_mz1E86P1sY9RAEHEjq1TtCKwSngo]այստեղ[/url]

Նմանատիպ նյութեր