Կոնսերվատորիայի նոր տնօրենի նշանակում Գյումրիում՝ ճայթուցիկների վառմամբ, դասադուլի պահանջով ու հրաժարականի դիմումով. Aravot.am
[url=https://www.aravot.am/2018/12/28/1005993/?fbclid=IwAR1d8f1VqguvWDSlVEs3FD6JDIkkfYSbiY17NMMVdn_S5ctFxTew9uRDA3s]Aravot.am[/url]-ը գրում է. Այսօր Կրթության և գիտության փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանը եկել էր Գյումրի՝ ներկայացնելու Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նոր տնօրենի պաշտոնակատար՝ երաժշտագետ, արվեստագիտության թեկնածու Հասմիկ Հարությունյանին։ Հիշեցնենք, որ 15 տարի շարունակ այս մասնաճյուղը գլխավորել է Կարինե Ավդալյանը, որի նկատմամբ վերջերս հարուցվել էր քրեական գործ՝ նախկին աշխատակիցների ներկայացրած բողոքների հիման վրա։
Նոր տնօրենի նշանակումը ընդունեցին ծափողջյուններով, վերջինս ևս եղել է կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի աշխատակից, սակայն հեռացել էր՝ չհարմարվելով տիրող միջավայրին։ Նոր տնօրենին ներկայացնելու ժամանակ, սակայն, տեղի ունեցավ միջադեպ․ միջանցքում մի խումբ երիտասարդներ ճայթուցիկներ վառեցին՝ «դասադուլ, դասադուլ» բացականչելով։ Բանը հասավ նրան, որ փոխնախարարը դուրս գալով միջանցք, հսկողություն իրականացնողներին հորդորեց ոստիկանություն հրավիրել։
Մանրամասներն՝ [url=https://www.aravot.am/2018/12/28/1005993/?fbclid=IwAR1d8f1VqguvWDSlVEs3FD6JDIkkfYSbiY17NMMVdn_S5ctFxTew9uRDA3s]այստեղ[/url]