8319 դիտում
21:31 06-05-2017
Աշակերտների դասադուլի և ուսուցիչների գործադուլի կապակցությամբ Պաշտպանի ներկայացուցիչներն այցելել են Աշտարակի Վ. Պետրոսյանի անվան դպրոց
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հայտնում է, որ Աշտարակ քաղաքի Վ. Պետրոսյանի անվան դպրոցում անթույլատրելի պայմանների վերաբերյալ հրապարակային տեղեկությունների հիման վրա Մարդու իրավունքների պաշտպանի որոշմամբ նույն օրը սկսվել է սեփական նախաձեռնությամբ հարցի քննարկման ընթացակարգ: Արագ արձագանքման վարչության պետի տեղակալը և Երեխաների պաշտպանության բաժնի պետը չհայտարարված այց են կատարել դպրոց, առանձնազրույցներ են ունեցել դպրոցի տնօրենի, ուսուցիչների և աշակերտների հետ:
Այցի ընթացքում պարզվել է, որ դպրոցի շենքային պայմանները գտնվում են անթույլատրելի վիճակում, ինչն էական խոչընդոտ է երեխաների կրթության իրավունքի իրացման, դպրոցում ուսումնադաստիարակչական գործընթացի պատշաճ կազմակերպման համար: Արձանագրվել է նաև, որ առկա դասասենյակները չեն համապատասխանում աշակերտների թվաքանակին, սանհանգույցները գտնվում են ոչ բարվոք վիճակում, դպրոցը չունի մարզադահլիճ, ինֆորմատիկայի, շախմատի դասասենյակներ: Դպրոցի դասասենյակները, և դպրոցի շենքի մյուս հատվածները ունեն հրատապ հիմնանորոգման կարիք:
Հարցի քննարկման շրջանակներում Պաշտպանի կողմից իրավասու պետական մարմիններից պարզաբանումներ կպահանջվեն երեխաների կրթության իրավունքի իրացման պատշաճ ապահովման նպատակով ձեռնարկվող քայլերի և դպրոցի շենքի վերանորոգման աշխատանքների կազմակերպմանն առնչվող հարցերի՝ այդ թվում ժամկետների վերաբերյալ:
Նմանատիպ նյութեր
2157 դիտում
15:31 14-12-2016
Տարոն Մարգարյանն այցելել է Յ. Լեփսիուսի անվան թիվ 88 դպրոց, զրուցել ուսուցիչների ու աշակերտների հետ
1444 դիտում
14:14 25-11-2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն աշակերտների հրավերով այցելել է Անդրանիկ Մարգարյանի անվան դպրոց. ֆոտոռեպորտաժ
Այս բաժնից
661 դիտում
17:39 10-01-2025
Գրիպի և սուր շնչառական վիրուսային վարակների բուժման համար ցուցված չէ hակաբակտերիային դեղերի կիրառումը. ԱՆ
1648 դիտում
15:03 10-01-2025
«Հեռու եմ»․ Երգչուհի Սիրուշոն նոր երգ է ներկայացրել