Նախագահի հրամանով ՀՀ դեսպաններ են նշանակվել Ուկրաինայում, Չեխիայում և Սուրբ Աթոռում
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանով Հայաստանի դեսպաններ են նշանակվել Ուկրաինայում, Չեխիայում և Սուրբ Աթոռում:
Տիգրան Սեյրանյանը հետ է կանչվել Չեխիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից և նշանակվել Ուկրաինայում ՀՀ դեսպան:
Նրա փոխարեն Չեխիայում դեսպանության ղեկավարի պաշտոնը կստանձնի Աշոտ Հովակիմյանը:
Սուրբ Աթոռում՝ Վատիկանում ՀՀ դեսպան է նշանակվել Կարեն Նազարյանը:
Նախագահի մեկ այլ հրամանով Արտակ Ապիտոնյանը հետ է կանչվել Շվեդիայի Թագավորությունում և Ֆինլանդիայի Հանրապետությունում դեսպանի պաշտոնից:
[b]Ստորև ներկայացնում ենք նորանշանակ դեսպանների կենսագրությունները. [/b]
[b]Տիգրան Սեյրանյանը[/b] ծնվել է 1976 թվականի մայիսի 6-ին: Նա 2012 թվականից Չեխիայի Հանրապետությունում և Սլովակիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան էր:
1992-1995 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության կցորդ, ապա՝ երրորդ, երկրորդ քարտուղար, այնուհետև իրավական բաժնի վարիչի պաշտոնակատար է եղել:
1995-1998 թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպանության առաջին քարտուղար, հյուպատոս է եղել:
1998-2000 թթ. ժ ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետի պաշտոնակատար, ապա՝ պետ է եղել:
2000-2003 թթ. Ամերիկայի Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպանության քարտուղար, հյուպատոս է եղել:
2003-2011 թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարության հյուպատոսական վարչության պետ է եղել:
2011 թ. հունիսի 30-ին ՀՀ Նախագահի հրամանագրով նշանակվել է Չեխիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:
[b]Աշոտ Հովակիմյանը[/b] ծնվել է 1961թ. նոյեմբերի 16-ին քաղաք Երևանում:
1978թ. ավարտել է Երևանի Ա. Չեխովի անվան N 55 միջնակարգ դպրոցը:
1983թ. ավարտել է Մ.Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը` սլավոնական լեզուներ մասնագիտությամբ:
1987թ. ավարտել է ԽՍՀՄ Գիտությունների ակադեմիայի սլավոնագիտության և բալկանագիտության ինստիտուտի ասպիրանտուրան (Մոսկվա) և ստացել բանասիրական գիտությունների թեկնածուի գիտական կոչում:
Աշխատանքային գործունեություն
1988-1992թթ. - ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Գրականության ինստիտուտի գիտաշխատող:
1992-1993թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի բաժնի երկրորդ քարտուղար:
1993-1996թթ. - Հունաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար, այնուհետև` դեսպանության առաջին քարտուղար:
1996-1998թթ. - ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության Երկրորդ եվրոպական բաժնի վարիչ, ապա` Երկրորդ եվրոպական բաժանմունքի տնօրեն:
1998թ. - ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական:
1998թ. – համատեղության կարգով, իսկ նոյեմբերից` մշտական հիմունքներով Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ գործերի հավատարմատար:
1999-2006 թթ. – Լեհաստանի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
2000-2006 թթ.– համատեղության կարգով Լատվիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա):
2000- 2006 թթ. – համատեղության կարգով Լիտվայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա):
2000-2006թթ. – համատեղության կարգով Էստոնիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վարշավա):
2006-2011թթ. - Ավստրիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
2006-2011թթ. – համատեղության կարգով Հունգարիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):
2006-2011թթ. - համատեղության կարգով Չեխիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):
2006-2011թթ. – համատեղության կարգով Սլովակիայի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը` Վիեննա):
2008-2011 թթ. - ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
2008-2011 թթ. – Վիեննայում տեղակայված ՄԱԿ-ում և միջազգային կազմակերպություններում ՀՀ մշտական ներկայացուցիչ:
2011թ. հոկտեմբերի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:
2018թ. հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։
[b]Կարեն Նազարյանը [/b]ծնվել է 1966թ. քաղաք Երևանում:
Ավարտել է Երևանի Պետական Համալսարանը և Մոսկվայի դիվանագիտական ակադեմիանը: Մասնագիտությամբ արևելագետ է, միջազգային հարաբերությունների մասնագետ:
Դիվանագիտական գործունեությունը
1991-1992թթ. ՀՀ արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ)
1993-1994թթ. Համատեղության կարգով ՌԴ-ում ՀՀ դեսպանություն
1994-1996թթ. ՀՀ ԱԳՆ քարտուղարության պետ
1996-2002թթ. ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում և միջազգային այլ կառույցներում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ
2002-2004թթ. ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի անդամ
2005-2009թթ. Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ դեսպան, Թեհրան
2009-2014թթ. ՄԱԿ-ում ՀՀ դեսպան, մշտական ներկայացուցիչ, Նյու Յորք
2014թ. մայիսի 22-ին ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել է Հայաստանի ԱԳ նախարարի տեղակալ:
2015-2017թթ. ՀՀ և ԵՄ միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի բանակցություններում հայկական կողմից հանդես է եկել որպես գլխավոր բանակցող: Ներկայումս նախագահում է հայ-հունական և հայ-կիպրական միջկառավարական հանձնաժողովները:
2018թ․ հունիսի 8-ին ՀՀ վարչապետի որոշմամբ վերանշանակվել է ԱԳ նախարարի տեղակալ։
1992թ.-ից ՀՀ պատվիրակությունների կազմում մասնակցել Է ՄԱԿ-ի, ՆԱՏՕ-ի, ԵԱՀԿ-ի, ԱՊՀ գագաթաժողովներին և նախարարական հանդիպումներին: 1996թ.-ից ի վեր ՄԱԿ-ի, հովանու ներքո անցկացվող և միջազգային այլ կազմակերպությունների ԵԽ և ԵՄ կողմից հրավիրված համաժողովներում հանդես է եկել որպես ՀՀ պատվիրակությունների ղեկավար:
Իր դիվանագիտական աշխատանքի ընթացքում ընտրվել է`
2000թ. Խոշտանգումների և դաժան անմարդկային այլ վերաբերմունքի դեմ ՄԱԿ-ի կոնվենցիայի անդամ երկրների 8-րդ հանդիպման նախագահ, Ժնև
2001թ. Ռասիզմի, ռասայական խտրականության, քսենոֆոբիայի և անհանդուրժողականության դեմ պայքարի համաշխարհային համաժողովի փոխնախագահ, Դուրբան
2009-2011թթ. ՄԱԿ-ի Տնտեսական սոցիալական խորհրդի Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 54-րդ և 55-րդ նստաշրջանների նախագահ, Նյու Յորք
2012-2013թթ. ՄԱԿ-ի Կանոնադրության և կազմակերպության դերի ամրապնդման հարցերով հատուկ կոմիտեի նախագահ, Նյու Յորք: