Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Արշակ Փոլադյանը հետ է կանչվել Սիրիայի Արաբական հանրապետությունում և Հորդանանի Հաշիմյան թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:
Նրա փոխարեն Սիրիայում ՀՀ դեսպան է նշանակվել Տիգրան Գևորգյանը, որն ավելի վաղ զբաղեցնում էր Հալեպում ՀՀ հյուպատոսի պաշտոնը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Տիգրան ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ նշանակել Սիրիայի Արաբական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Դամասկոս)»,-ասված է համապատասխան հրամանագրում:
Արմեն Սարգսյանը հրամանագրեր է ստորագրել նաև Կարեն Գրիգորյանին Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից հետ կանչելու մասին:
Նրա փոխարեն Իրաքում դեսպպան է նշանակվել Հրաչյա Փոլադյանը:
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.
Հրաչյա ՓՈԼԱԴՅԱՆԻՆ նշանակել Իրաքի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բաղդադ)»: