211652_close_icon

ՀՀ նախագահի հրամանագրով դեսպաններ են նշանակվել Լատվիայում, Լիխտենշտայնում և Հյուսիսային Մակեդոնիայում

views-count1190 դիտում article-date 15:34 11-06-2022

ՀՀ նախագահի հրամանագրով Լիտվայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հովհաննես Իգիթյանը, համատեղության կարգով, նշանակվել է Լատվիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վիլնյուս)։

Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը, համատեղության կարգով, նշանակվել է Լիխտենշտայնի Իշխանապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Բեռլին)։

Բուլղարիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Եդիգարյանը, ՀՀ նախագահի հրամանագրով, համատեղության կարգով, նշանակվել է Հյուսիսային Մակեդոնիայի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Սոֆիա)։

Նմանատիպ նյութեր