Փրկարար ծառայության տնօրենն այցելել է սահմանամերձ մարզ. ՖՈՏՌԵՊՈՐՏԱԺ
Դեկտեմբերի 26-ին և 27-ին ԱԻՆ ՓԾ Քաղաքացիական պաշտպանության վարչության ղեկավար կազմը՝ Փրկարար ծառայության տնօրեն, փ/ծ գնդապետ Արտակ Նահապետյանի գլխավորությամբ, Տավուշի մարզում էր: Ստուգայցի նպատակն էր հանդիպել այստեղ տեղակայված Փրկարար ծառայության ստորաբաժանումների անձնակազմի հետ, ծանոթանալ ջոկատների ծառայության ընթացքին, ինչպես նաև ամանորյա տոների կապակցությամբ շնորհավորել ու նվերներ հանձնել աշխատակիցներին:
Այցի շրջանակներում ստուգվեց անձնակազմի ծառայության կատարման և ներքին կարգուկանոնի պահպանման, համազգեստի կրման կարգը, տարածքների մաքրությունը, անձնակազմի պարտականությունների իմացությունը և դրանց գործնական կատարումը, զենքի և զինամթերքի պահպանման կարգը, սահմանված փաստաթղթերի առկայությունը և ձևակերպման ճշտությունը, հենակետերի սարքավորման համապատասխանությունը, պահպանության, կապի, լուսավորության տեխնիկական վիճակը:
Առկա թերությունների վերաբերյալ տրվեցին ցուցումներ, հրահանգներ տրվեցին տոնական օրերին ծառայության ուժեղացման, կարգուկանոնի և անվտանգության կանոնների պահանջների պահպանման ուղղությամբ: