211652_close_icon
views-count8381 դիտում article-date 23:28 26-12-2018

Ճանապարհային ոստիկանները արագ արձագանքեցին հասարակության արձագանքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մեր նախորդ թողարկումներից մեկում ներկայացրել էինք Ճանապարհային ոստիկանության ծառայողների՝ համացանցում տարածված տեսագրությունում երևացող օրինազանց վարորդի մեքենան հայտնաբերելու և հատուկ պահպանվող տարածք տեղափոխելու վերաբերյալ տեսանյութը։ Սոցիալական ցանցում տեսանյութի քննարկումների ընթացքում, օգտատերերից մեկը հրապարակել էր նմանօրինակ տեսագրություն։ Այս անգամ էլ Ճանապարհային ոստիկանները արագ արձագանքեցին։ Ճշտվեց իրավախախտումը տեսագրելու օրը և վայրը։ Կարճ ժամանակ անց «ԲՄՎ»-ն հայտնաբերվեց մայրաքաղաքի Սպանդարյան փողոցում և տեղափոխվեց Ճանապարհային ոստիկանության հատուկ պահպանվող տարածք։ Վարորդի նկատմամբ կազմվեց արձանագրություն՝ ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 124-րդ հոդվածի՝ երթևեկության հակադիր հոսքերն իրարից բաժանող գծանշման պահանջները չկատարելու հատկանիշով։ Ճանապարհային ոստիկանները պարզեցին նաև, որ վարորդը տրանսպորտային միջոցը վարել է փոխարինված հաշվառման համարանիշերով և կազմեցին երկրորդ արձանագրությունը։ Կրկին հորդորում ենք խստագույնս պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները և շնորհակալություն հայտնում քաղաքացիներին համագործակցության համար։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր