211652_close_icon
views-count35538 դիտում article-date 10:03 31-03-2016

86-ամյա անօգնական տատիկի խնդրանքին օպերատիվորեն արձագանքեցին ՀՀ վարչապետն ու Կենտրոն վարչական շրջանի ղեկավարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 29-ին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը նյութ էր հրապարակել, որով սոցիալապես անապահով և առողջական խնդիրներ ունեցող 86-ամյա Արաքսյա Մանուկյանը խնդրանքով դիմել էր վարչապետ Հովիկ Աբրահամյանին՝ ցանկություն հայտնելով, որ իրեն տեղափոխեն տարեցների խնամքի կենտրոն: Հրապարակումից գրեթե ժամեր անց վարչապետ Հովիկ Աբրահամյանի հանձնարարությամբ պատկան մարմիններն այցելեցին տարեց կնոջը և նրան տեղափոխեցին տարեցների խնամքի կենտրոն: Հրապարակմանն օպերատիվորեն արձագանքել էր նաև Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Արա Սադոյանը, ում հանձնարարականով թաղապետարանի աշխատակիցները հոգացին տատիկի տեսքը, փոխեցին նրա հանդերձանքը և արդեն խնամքի կենտրոնում վարչապետի հանձնարարականով տատիկը ենթարկվեց բժշկական հետազոտման: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/03/29/80969/]հայտնել[/url] էինք, որ Երևան քաղաքի Կիլիկիա 5-րդ շենքի 1-ին մուտքի 2-րդ բնակարանում անօգնական ու ծանր պայմաններում է ապրում 86-ամյա Արաքսյա Մանուկյանը: Նա արդեն 4 ամիս է՝ խնամող չունի, սակայն խնամքի կարիք շատ ունի, իսկ միայնակ տատիկին այցելում են միայն սրտացավ հարևանները: Շատ էր պատահում, երբ քաղցած էր գիշերում, բայց հարևանները արդեն մշտապես հոգում են նրա խնամքը, տաք ճաշով կերակրում: Նրա որդին՝ Վարդգես Ալեքսանյանը, մահացել է 2015-ի նոյեմբերի 25-ին՝ 55 տարեկանում, սակայն մինչև մահանալը վաճառել է բնակարանը: Հիմա բնակարանը գտնվում է վատ վիճակում և արդեն 5 տարի է՝ զրկված է հոսանքից: 86-ամյա տատիկն ամբողջ գիշեր չէր քնում և լուսացնում էր մոմի լույսի ներքո: Հարևանները անհանգիստ էին և վախենում էին, որ մի օր տատիկի անուշադրությունից հրդեհ կբռնկվի: Տատիկին բարեկամները նույնպես տեր չեն կանգնում՝ պատճառաբանելով, որ մի բնակարան ուներ, այն էլ վաճառել է հանգուցյալ որդին: Հիմա և՛ Արաքսյա տատիկը, և՛ հարևանները ցանկանում էին միայն այն, որ նա տեղափոխվեր ծերանոց, որ գոնե կյանքի վերջին տարիները անց կացնի բարեկարգ պայմաններում: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 33+
33+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր