39763 դիտում
18:30 06-05-2017
Ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանն օպերատիվորեն արձագանքեցին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի նամակին. ապառաժ քարերը հեռացվեցին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Մայիսի 5-ին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը բաց նամակով դիմել էր ՀՀ Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյանին՝ խնդրելով, որպեսզի ձեռնարկեն անհրաժեշտ գործողություններ՝ Արաբկիր վարչական շրջանի Արամ Խաչատրյան փողոցի վերջնամասում ապառաժ քարերի ապամոնտաժման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտար վարորդներին, որպեսզի տրանսպորտային միջոցները վարեին առանց վթարային իրավիճակում հայտնվելու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ճանապարհային ոստիկանությունը ՀՀ ՃՈ պետ Ե. Կարապետյանի գլխավորությամբ, ինչպես նաև Երևանի քաղաքապետարանը՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ուսումնասիրեցին խնդիրը և գտան, որ բարձրացված հարցը տեղին է ու 2 օրվա ընթացքում կատարվեցին անհրաժեշտ աշխատանքներ ու հիմա խոչընդոտ հանդիսացող ժայռաբեկորները հեռացվել են։
Նույն օրը Ճանապարհային ոստիկանության ճանապարհային երթևեկության կազմակերպման հսկողության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Կոնստանտին Կոստանյանի գլխավորությամբ նշված հատվածում տեղադրվեցին նաև երթևեկությունը կարգավորող նշաններ։
Փողոցի հարևանությամբ բնակվող քաղաքացիներն իրենց շնորհակալությունն են հայտնում Ճանապարհային ոստիկանությանն ու Երևանի քաղաքապետարանին՝ օպերատիվորեն արձագանքելու և խնդիրը լուծելու համար։
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/05/04/1066155/]հայտնել [/url]էինք, որ ֆոտոլրագրողը բաց նամակով դիմել է ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Ե. Կարապետյանին. որում ասված էր. «Գաղտնիք չէ, որ ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանի կարգադրությամբ վերջին ժամանակներս ճանապարհային ոստիկանությունը հսկայածավալ աշխատանքներ է կատարել՝ թե՛ մայրաքաղաքում, և թե՛ մարզերում, որպեսզի ճանապարհներին առաջացած խոչընդոտները վերացվեն, ինչը հնարավորություն կտա վարորդներին և հետիոտներին, որպեսզի երթևեկեն անվտանգ:
Հարգելի Ճանապարհային ոստիկանության պետ, ոստիկանության գնդապետ Եգոր Կարապետյան, Ձեր անմիջական հսկողությամբ վերջին ամիսներին կատարվել են բազմաբնույթ աշխատանքներ՝ թե՛ մայրաքաղաքում, և թե՛ մարզերում, ինչի շնորհիվ մեծ թվով խաչմերուկներում տեղադրվել են ժամանակակից սարքավորումներով լուսակիրներ, կատարվել գծանշումներ, տեղադրվել երթևեկությունը կարգավորող նշաներ: Երևան քաղաքի Արամ Խաչատրյան փողոցի վերջնամասում՝ թիվ 132 դպրոցի՝ դեպի վերև տանող ճանապարհը, 90 աստիճանով թեքվում է դեպի Կոմիտասի պողոտա, ժողովրդի լեզվով ասած՝ «դեպի Հարկային»: Նշված անկյունում գրեթե ամեն օր ծնողները իրենց երեխաներին մանկապարտեզ են ուղեցկում, դպորցականներն ու ուսանողներն էլ շտապում են Սլավոնական ուսումնարան և թիվ 132 դպրոց:
Այդ հատվածը դեռ ԽՍՀՄ տարիներից համարվում է վթարային իրավիճակներով հարուստ տարածք, քանի որ կտրուկ շրջապտույտի դեպքում անկյունում թողված ապառաժ բազալտ քարերը ամբողջովին փակում են վարորդների տեսադաշտը: Որպես խնդրանք, ճանապարհային ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը կարող են կարճ ժամանակում վերացնել այդ վթարային իրավիճակը նշված հատվածում ՝ հեռացնելով ճանապարհի այդ անկյունային հատվածում թողած քարերը, ինչի շնորհիվ անկյունային հատվածը կմեծանա և կտրուկ շրջադարձը կմեղմանա, ինչն էլ կհանգեցնի նրան, որ ճանապարհատրանպորտային պատահարներից կխուսափեն: Հարգանքներով՝ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան»։
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի, Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 93+
93+