211652_close_icon
views-count48260 դիտում article-date 15:31 24-12-2018

Մինչ Ոստիկանության ղեկավար կազմը օրը մեջ սեմինարներ է անում, հանրապետությունում գողությունների թիվը վայրկյանը մեկ ավելանում է

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ վերջին ամիսներին հանրապետությունում ավելացել է բնակարանային գողությունների, ավտոմեքենաների առևանգումների դեպքերը, որոնց մեծ մասը, ցավոք, չի բացահայտվում։ Տարածքային բաժինների ոստիկանության ծառայողները, դեպքի վայր գալով, առաջինը հետաքրքրվում են՝ արդյո՞ք մոտակայքում կան տեսախցիկներ, ու իմանալով, որ տեսախցիկներ չկան, գլխիկոր հեռանում են՝ իրար մեջ փսփսալով, որ այս հանցագործությունն էլ գնաց-միացավ չբացահայտվող հանցագործությունների շարքին։ Առաջիկայում [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը կներկայացնի տուժած քաղաքացիների կարծիքները, ինչպես նաև այն դեպքերի մասին, երբ ժամանած ոստիկանության ծառայողները «փափուկ բարձ են դրել տուժածների գլխների տակ», սակայն «սայլը տեղից չի շարժվել», ու հերթական թաղամասում հերթական հանցագործությունն է տեղի ունեցել։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր