2020 դիտում
11:19 22-12-2018
Էներգետիկների աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ոչ միայն էներգիա արտադրող, այլև արտահանող երկիր է. Գարեգին Բաղրամյանի ուղերձը
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանը շնորհավորական ուղերձ է հղել էներգետիկների մասնագիտական տոնի առթիվ, որում ասվում է.
«Հարգելի՛ էներգետիկներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Էներգետիկի օրվա առթիվ:
Ժամանակակից աշխարհն անհնար է պատկերացնել առանց էլեկտրականության, լույսի և ջերմության, որոնք ապահովում են էներգետիկայի բնագավառում աշխատող՝ իրենց գործի նվիրյալ մարդիկ: Եվ այդ առումով խորհրդանշական է, որ էներգետիկի օրը նշվում է դեկտեմբերի 22-ին՝ տարվա ամենակարճ լուսային օրը:
Հայաստանի էներգետիկ բնագավառի առաջընթացն ու ձեռքբերումները պրոֆեսիոնալների մտքի և ջանքերի արգասիքն են, որոնք շարունակում են անել հնարավորը՝ մեր երկրի էներգետիկ անվտանգության ապահովման ուղղությամբ: Իսկ էլեկտրաէներգետիկական համակարգի բարեփոխումներն ու արդիականացումը կնպաստեն բնագավառի ներուժի էական ավելացմանը և էներգետիկ անվտանգության ամրապնդմանը:
Էներգետիկների աշխատանքի շնորհիվ է, որ Հայաստանն այսօր ոչ միայն էներգիա արտադրող, այլև արտահանող երկիր է:
Հարգելի՛ էներգետիկներ, վստահ եմ, որ ձեր մասնագիտական բարձր կարողությունները հետագայում ևս կներդնեք մեր երկրում անկախ, ինքնաբավ և կայուն էներգետիկ համակարգ ունենալու գործում:
Մաղթում եմ ձեզ անսպառ էներգիա, առողջություն, ընտանեկան երջանկություն, բազում հաջողություններ ձեր պատասխանատու և կարևոր աշխատանքում»:
Նմանատիպ նյութեր
1299 դիտում
16:12 02-07-2014
Մեր երկիրը էներգիա արտահանող երկիր է, իսկ հիմա սա էլ է հարվածի տակ. Արմեն Ռուստամյան
1829 դիտում
09:00 16-05-2014
Հայաստանը ոչ միայն գազ ներկրող, նաև արտահանող երկիր է․ ՉԻ
Այս բաժնից
367 դիտում
09:56 23-11-2024
ՀՀ ավտոճանապարհներն անցանելի են, Լարսը բաց է
742 դիտում
22:31 22-11-2024
Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում