1302 դիտում
16:12 02-07-2014
Մեր երկիրը էներգիա արտահանող երկիր է, իսկ հիմա սա էլ է հարվածի տակ. Արմեն Ռուստամյան
ուլիսի 2-ին տեղի ունեցավ ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն» խմբակցությունների ներկայացուցիչների մամուլի ասուլիսը, որի ընթացքում նրանք անդրադարձան օգոստոսի մեկից էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու վերաբերյալ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կայացրած որոշմանը:
ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն ասաց, որ ոչ իշխանական քառյակի ներկայացուցիչները երեկ մասնակցել են ՀԾԿՀ-ում էլեկտրաէներգիայի սակագնի վերաբերյալ հանձնաժողովի նիստին եւ ներկայացրել են փաստարկներ առ այն, որ կան ռեզերվներ, որոնց օգտագործումը հնարավորություն կտա խուսափել թանկացումից: Բանախոսի գնահատմամբ՝ պետք է ֆինանսական առողջացման ծրագիր իրականացվի ՀԷՑ-ի եւ արտադրող կայանների համար:
«Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը նշեց, որ քառյակը ցանկացած որոշման հետ կապված՝ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդրման, գազի եւ էլեկտրաէներգիայի սակագների թանկացման հարցերում երբեք չի գնացել կատեգորիկ մերժման: ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն էլ ասաց, որ հանձնաժողովի նիստում քառյակի փաստարկները եւ քաղաքական էին, եւ ֆինանսական: Նա ընդգծեց, որ քառյակը տեր է իր հայտարարությանը, հետեւողական է լինելու:
«Համագործակցելու ենք հասարական-քաղաքական նախաձեռնությունների հետ եւ քառյակի համատեղ որոշումների արդյունքում կունենանք որոշումներ, որոնք կներկայացնենք»,-ասաց նա: Արամ Մանուկյանը հավելեց, որ այս հարցը մնում է քառյակի օրակարգում եւ իրենց պահանջների մեջ է: ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի գնահատմամբ՝ ՀԾԿՀ-ն չի կատարում օրենքով վերապահված իր գործառույթները: Նրա խոսքով՝ տնտեսության շարժիչ ուժը պետք է դառնար էներգետիկ համակարգը, մեր երկիրը էներգիա արտահանող երկիր է, իսկ հիմա սա էլ է հարվածի տակ:
ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի ներկայացուցիչները պատասխանեցին նա
Նմանատիպ նյութեր
9816 դիտում
17:33 21-07-2017
«Հայաստանը միջազգային անվտանգություն արտահանող երկիր է». Արմեն Աշոտյան
1400 դիտում
11:00 24-04-2014
Ասում ենք՝ «երկիրը երկիր չի» և մոռանում, որ երկիրը չի կարող տարբեր լինել այնտեղ բնակվողներից․ Ազգ
Այս բաժնից
553 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
445 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
667 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am