211652_close_icon

ՍԱՏՄ ղեկավարն ընդունել է գյուղմթերք, ծաղիկ արտադրող ու արտահանող տնտեսավարողներին

views-count667 դիտում article-date 21:10 24-06-2025
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանն ընդունել է բուսասասանիտարական ենթահսկման ապրանքներ՝ գյուղատնտեսական մթերքներ և ծաղիկ, արտադրող և արտահանող տնտեսավարողներին:

Քննարկում է ծավալվել վերջին շրջանում Ռուսաստանի Դաշնության լիազոր մարմնի՝ Անասնաբուժության և բուսասանիտարիայի հսկողության դաշնային ծառայության (Ռոսսելխոզնադզոր) կողմից ներկայացվող խնդիրների մասին:

Պարոն Պետրոսյանը վստահեցրել է, որ Տեսչական մարմինը շահագրգռված է պահպանելու գործընկերային հարաբերություններ բոլոր ոլորտների բոլոր տնտեսավարողների հետ, սակայն միայն մի դեպքում. Եթե տնտեսավարողներն աշխատեն իրավական ակտերով սահմանված նորմերի շրջանակներում:

Նա հորդորել է ձեռնարկել կարանտին վնասակար օրգանիզմների դեմ պայքարի գործուն միջոցներ, ինչպես նաև տեղեկացրել, որ Ռոսսելխոզնադզորի կողմից ներկայացված արտահանող 67 կազմակերպություն ընդգրկվել է բարձր ռիսկային ընկերությունների այն ցանկում, որոնց առաջիկայում բուսասանիտարական հավաստագրեր (սերտիֆիկատներ) չեն տրամադրվի:

Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ ներմուծման երկրում, բուսասանիտարական վերահսկողություն ապահովելու նպատակով, բեռները համապատասխան լիազոր մարմին ներկայացնելը պարտադիր պայման է մեր երկրում արտահանման թույլտվություն՝ հավաստագիր, ստանալու համար:

Նմանատիպ նյութեր