1829 դիտում
09:00 16-05-2014
Հայաստանը ոչ միայն գազ ներկրող, նաև արտահանող երկիր է․ ՉԻ
««Հայաստանը ոչ միայն գազ ներկրող, նաև արտահանող երկիր է։ Որպես կանոն Հայաստանից գազն արտահանվում է հարևան Վրաստան։ Սակայն, ըստ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հրապարակած վիճակագրական տվյալների, գազը սկսել է արտահանվել նաև «անհայտ երկիր»»,–թերթի փոխանցմամբ հայտնում է panorama.am–ը:
Մասնավորապես, այս տարվա առաջին եռամսյակի վիճակագրական տվյալների համաձայն Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել 15 միլիոն 449 հազար 700 խորանարդ մետր բնական և հեղուկ գազ, որի մաքսային արժեքը կազմել է 2 միլիոն 892 հազար 700 դոլար։
Ի դեպ, անցած տարվա առաջին եռամսյակում Հայաստանից գազ չի արտահանվել։ Անցած տարվա տարեկան տվյալներով Հայաստանից արտահանվել է 23 միլիոն 139.3 հազար խորանարդ մետր գազ՝ 4 միլիոն 562.5 հազար դոլար մաքսային արժեքով։
Անցած տարի արտահանված գազից 9 միլիոն 5 հազար խորանարդ մետրը 1 միլիոն 891 հազար դոլար մաքսային արժեքով, արտահանվել է հարևան Վրաստան, իսկ մնացած 14 միլիոն 134.3 հազար խորանարդ մետրը 2 միլիոն 671.5 հազար դոլար մաքսային արժեքով, արտահանվել է «անհայտ երկիր»։
Ի դեպ, անցած տարի Հայաստանից «անհայտ երկիր» է արտահանվել ութ անուն ապրանք 2 միլիոն 820 հազար դոլար արժողությամբ»։
Նմանատիպ նյութեր
12951 դիտում
10:44 21-07-2017
Բենզինի և դիզվառելիքի խոշոր ներկրող ու վաճառող ներկրող «Սիթի Պետրոլ Գրուպ»-ը լուծարվում է. «Ժողովուրդ»
9813 դիտում
17:33 21-07-2017
«Հայաստանը միջազգային անվտանգություն արտահանող երկիր է». Արմեն Աշոտյան
Այս բաժնից
1072 դիտում
07:29 16-11-2024
ԱԺ աշխատակազմը չի տրամադրում Ալեն Սիմոնյանի խուլիգանության մասին տեսանյութերը. «Ժողովուրդ»
1699 դիտում
07:22 16-11-2024
Որ պաշտոնյան առաջինը կլքի իրավապահ համակարգը․ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի. «Ժողովուրդ»