211652_close_icon
views-count1752 դիտում article-date 10:57 07-12-2018

Գյումրիում մեկնարկեց երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված կառավարության արտագնա նիստը. ՈՒՂԻՂ

Այսօր՝ դեկտեմբերի 7-ին նախատեսված արտագնա նիստը տեղի է ունենում Գյումրի քաղաքում: Այն նվիրված է 1988թ. երկրաշարժի 30-րդ տարելիցին: Կառավարության արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված է 3 հարց՝ դեկտեմբերի 7-ը որպես «Հիշատակի և աղետներին դիմակայունության օր» հայտարարելու մասին որոշումը, աղետի գոտում 2018 թվականի ընթացքում կատարված և 2019 թվականի ընթացքում կատարվելիք աշխատանքների վերաբերյալ զեկույցները։ Նշենք, որ ժամը 11:30-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, ՀՀ կառավարության անդամները և նրանց ուղեկցող պաշտոնատար անձինք կշարժվեն դեպի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր