211652_close_icon
views-count5825 դիտում article-date 12:29 12-04-2015

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից մեկնարկեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հեծանվաարշավ-ուխտագնացությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 12-ին, «Էրեբունի համայնքների զարգացման կենտրոն» ՀԿ-ի նախաձեռնությամբ տեղի ունեցավ հեծանվաարշավ-ուխտագնացություն՝ նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին։ Ուխտագնացության նպատակն է՝ մարդկության հիշողության մեջ ևս մեկ անգամ ամրագրել պատմական իրողությունը՝ դատապարտելով և «ոչ» ասելով աշխարհում նորանոր ցեղասպանությունների իրագործմանը: Արշավը սկսվեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիրից՝ ժամը 9:00-ին, որտեղ հեծանվորդ-ուխտագնացները ծաղիկներ դրեցին ցեղասպանության հուշահամալիրում, ողջույնի խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության բաժնի պետ Գառնիկ Հայրապետյանը: Հեծանվաարշավին մասնակցում էին նաև Ոստիկանության և Պաշտպանության նախարարության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ: Հեծանվորդ-ուխտագնացները Էջմիածին տանող մայրուղով շարժվեցին դեպի Մայր Աթոռ սբ. Էջմիածին՝ մասնակցելու Սուրբ Պատարագին և հարգանքի տուրք մատուցելու Մայր Աթոռ սբ. Էջմիածնի տարածքում տեղադրված եղեռնի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ: Ուխտագնացության ավարտին կընթերցվի երկու նամակ տարբեր բովանդակություններով, որոնցից մեկը հասցեագրված է ցեղասպանությունը ընդունած պետություններին՝ շնորհակալության, իսկ մյուսը՝ ցեղասպանությունը չընդունած պետություններին՝ ցեղասպանության փաստը ընդունելու և համապատասխան վերաբերմունք ցուցաբերելու ուղերձով: Հաջորդ օրը նամակները կազմակերպության անդամները կհանձնեն համապատասխան դեսպանատներ: Ծրագրի նպատակն է՝ արտահայտել հայ ժողովրդի դարավոր անկոտրում պայքարը ընդդեմ անարդարության, անպատժելիության և անտարբերության: Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+

Նմանատիպ նյութեր