Ոչ մի թիզ հող չզիջել, հակառակ դեպքում` վատ, շատ վատ է լինելու. Անահիտ Բախշյան
ՌԴ արտգործնախար Սերգեյ Լավրովի այցին ընդառաջ «Ձեռքներդ հեռու Արցախից» կարգախոսով բողոքի ակցիայի ժամանակ Անահիտ Բախշյանը հայտարարեց` «ոչ մի թիզ հող»:
Անահիտ Բախշյանը եկել էր «Էրեբունի» բժշկական կենտրոնից, ուր այցելել էր բուժում ստացող զինակոչիկներին և խոսում էր նաև նրանց անունից.
«Բոլորը ասում են` ոչ, որովհետև, եթե ժամանակին մի թղթի կտորով, մի ձեռքի ստորագրությամբ մեր հայրենիքի այդ հատվածները տրվել է չեղած պետությանը, իսկ այսօր այդ հողերի համար այսքան պայքարել է մեր ժողովուրդը, և ինչ արյոնով է շաղախված այդ հողը , բնականաբար, մի թիզ անգամ զիջելը դավաճանություն է»:
Նրանից հետո ելույթ ունեցավ «Ցեղակրոն» կուսակցության նախագահ Շանթ Հարությունյանի որդին` Շահեն Հարությունյանը, ով պատմական էքսկուրսներ կատարելով և պատմության մեզ համար ողբերգական դրվագներ ու տարեթվեր ու ամսաթվեր ներկայացնելով` ասաց`«պատմությունը կրկնվում է»: