211652_close_icon
views-count37862 դիտում article-date 15:57 01-12-2018

Գեղարքունիքի մարզի ոստիկանների օպերատիվ ու բացատրական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է նորատուսցի եղբայրների նկատմամբ հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարողը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ երեկ՝ նոյեմբերի 30-ին, Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության (վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանի) գլխավորությամբ ստացված օպերատիվ տվյալներով, այնուհետև բացատրական աշխատանքների արդյունքում ինքնակամ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչություն է ներկայացել Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ՝ 33-ամյա Արտյոմ Անտոնյանը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզում իր մոտ եղած հրազենով նորատուսցի եղբայրներ Ամուր և Գարիկ Մհերյաններին հրազենային վնասվածքներ պատճառելու մեջ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեկ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության քննիչի որոշմամբ Ա. Անտոնյանը ձերբակալվել է։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/11/29/1111415/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում ՀՀ քր օր-ի 113 հոդվածի 2-րդ մասի և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրողը, նշված քրգործը հարուցվել էր նոյեմբերի 28-ին Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած կրակոցների փաստով, ինչից հետ «աջ ազդրի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ Երևանի Իզմիրլյան բժշկական կենտրոն էր տեղափոխվել Նորատուս գյուղի բնակիչ, 34-ամյա Գարիկ Մհերյանը և «ձախ ծնկահոդի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ նրա եղբայրը՝ 30-ամյա Ամուր Մհերյանը: Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության օպերատիվ խումբը ՝ վարչության պետ Արթուր Շմավոնյանի գլխավորությամբ պարզել էին, որ նույն օրը, ժամը 15:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Նորատուս գյուղի վարչական տարածքում Գ. և Ա. Մհերյանների հետ վիճաբանել էր համագյուղացի, 33-ամյա Արտյոմ Անտոնյանը, ով հրազենային վնասվածքներ էր պատճառել եղբայրներին և Mercedes մակնիշի ավտոմեքենայով դիմել փախուստի: Նույն օրը Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Ձորագյուղ գյուղի վարչական տարածքում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները՝ բաժնի պետ Արման Մելքոնյանի գլխավորությամբ, նշված Mercedes-ը կանգնեցրել էին, որից հետո կասկածյալ Ա. Անտոնյանը դուրս էր եկել ավտոմեքենայից և դիմել փախուստի, իսկ ոստիկանները նրա Mercedes-ի միջից բերման էին ենթարկել Գեղարքունիքի մարզի Սարուխան գյուղի բնակիչ, 47-ամյա Օնիկ Տեր-Գասպարյանին, ով բերման էր ենթարկվել ոստիկանության Մարտունու բաժին, իսկ մ Mercedes-ն էլ տեղափոխվել էր ոստիկանության Մարտունու բաժնի հատուկ պահպանվող տարածք: [b]Կասկածյալ, 33-ամյա Արտյոմ Անտոնյանն է [/b][img]http://st0.shamshyan.com/editor/0043711001543665632736639.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 160+
160+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր