Հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարած, իրեն հետապնդող ոստիկանների վրա կրակոցներ արձակածին դատարանը կալանավորեց. քննչական խմբի ղեկավարի փաստերն այնքան զորեղ էին, որ դատարանին այլ ելք չէր մնում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Երեկ՝ փետրվարի 11-ին, ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Տիգրան Բաղյանը միջնորդություն է ներկայացրել Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության 1-ին ատյանի դատարան (Չարենցավանի նստավայր), որպեսզի դատարանը երկամսյա կալանքի որոշում կայացնի Կոտայքի մարզի բնակիչ Կարեն Բ.-ի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արշակ Հարությունյանը դռնփակ դատական նիստը անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով բավարարել է Տ. Բաղյանի միջնորդությունը (փաստերն այնքան զորեղ են եղել, որ այլ ելք չէր էլ կարող լինել), և դատարանը երկամսյա կալանքի որոշում է կայացրել, ինչից հետո Կարեն Բ.-ն, ով կասկածվում է հրազենի գործադրմամբ սպանության փորձ կատարելու, ապօրինի զենք կրելու, իրեն հետապնդող ոստիկանների ուղղությամբ կրակոցներ արձակվելու մեջ, դատարանի դահլիճից տեղափոխվել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ։
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, փետրվարի 9-ին կրակոցներ էին հնչել Կոտայքի մարզում: Ժամը 22:00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Կոտայքի մարզային վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչութայան Կոտայքի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի ճանապարհահատվածում կրակոցներ են հնչել և կան վիրավորներ:
Օպերատիվորեն ժամանել էին քրեական ոստիկանության Կոտայքի վարչության պետ Արթուր Զաքարյանը, ոստիկանության Կոտայքի բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանը, բաժնի պետի տեղակալ Արսեն Սարգսյանը:
Ժամանել էր նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության տեսուչ Կառլեն Բաղյանի և վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի գլխավորությամբ:
Մինչ դեպքի վայր կժամանեին ոստիկաններն ու պարեկները, «Աբովյան» բժշկական կենտրոնից ահազանգ էր ստացվել, որ «գլխի գագաթային շրջանի պատռած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, կարճ ժամանակ անց «ձախ ամնկահոդի բաց հրազենային կոտրվածք, օտար մարմին» ախտորոշմամբ ևս 1 քաղաքացի էր տեղափոխվել իրենց մոտ:
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու պարեկները պարզել էին, որ վիրավորներն են Արթուր Ս.-ն և Վախթանգ Ա.-ն:
Դեպքի վայրում ոստիկաններն ու պարեկները, ապա ահազանգով ժամանած ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի քննիչները՝ վարչության պետ Հովհաննես Չալաբյանի, վարչության պետի տեղակալ Աշոտ Մելքումյանի, Աբովյանի քննչական բաժնի պետ Սերոժ Ավագյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Տիգրան Բաղյանի, Գրիգոր Դալլաքյանի գլխավորությամբ դեպքի վայրում հայտնաբերել էին ատրճանակից կրակված 3 պարկուճ, գլխարկ, արնաման հետքեր:
Դեպքի փաստով քննչական վարչության պետ Հովհաննես Չալաբյանի որոշմամբ ստղեծվել էր քննչական խումբ, քննչական խմբի ղեկավար Տ. Բաղյանի որոշմամբ նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել էին, որ ժամը 22:00-ի սահմաններում Կարեն Բ.-ն գնացել էր Կոտայքի մարզ Նոր գյուղ գյուղի վարչական տարածքում գտնվող Վախթանգ Ա.-ին պատկանող տուն, որտեղ սպանելու նպատակով հայհոյանքներ էր հնչեցրել, ապա հարձակվել այնտեղ գտնվող Արթուր Ս.-ի վրա, էլեկտրական սղոցով հարվածել վերջինիս գլխին, հետո վերցրել այնտեղ եղած կացինը, կրկին հարվածներ հասցրել նրան, ապա իր մոտ եղած ատրճանակից կրակոցներ էր արձակել օգնության հասած Վախթանգ Ա.-ի կողմից վարած «Kia» մակնիշի ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով Վախթանգ Ա.-ն ստացել էր հրազենային վնասվածք, իսկ կրակողը դեպքի վայրից «Opel» մակնիշի ավտոմեքենայով դիմել էր փախուստի:
Կոտայքի մարզի քրեական ոստիկանները՝ վարչության պետ Ա. Զաքարյանի գլխավորությամբ պարզել էին, թե որ ուղղությամբ էր փախել նա և գնացել են այդ ուղղությամբ:
Հասնելով Քանաքեռավան գյուղի տարածքում գործող բենզալցակայնի մոտ, Կարեն Բ.-ն չի ենթարկվել ոստիկանների «կանգ առ» օրինական պահանջին, ապա կրակոցներ է արձակել ոստիկանների ուղղությամբ:
Ի վերջո քրեական ոստիկաններին հաջողվել էր վնասազերծել նրան ու բերման ենթարկել ոստիկանություն:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։