211652_close_icon
views-count2340 դիտում article-date 17:59 26-11-2019

Գոհար Վարդանյանը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ու ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակն է. նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագիրը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը լեգենդար հետախույզ Գոհար Վարդանյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել նրա բարեկամներին և հարազատներին: «Մենք կորցրինք ուժեղ, իմաստուն, հմայիչ, իսկապես մեծ մի կնոջ, որը հայրենիքին անձնվիրաբար ծառայելու ու ընտրած գործին անձնուրաց նվիրումի վառ օրինակն է: Ինչպես և Գևորգ Վարդանյանը, Գոհար Վարդանյանը Հայաստանի մեծ հայրենասեր էր և հատուկ վերաբերմունք ուներ հարազատ Գյումրիի նկատմամբ»,- ասվում է նախագահ Արմեն Սարգսյանի ցավակցական հեռագրում: Նախագահը նշել է, որ ողջ աշխարհում հայտնի հետախույզ հայ ամուսիններ Գոհար և Գևորգ Վարդանյանները դեռ կենդանության օրոք դարձան լեգենդ՝ հավերժ մնալով համաշխարհային պատմության մեջ: «Մշտապես կհիշենք այս յուրահատուկ զույգի, նրանց փառահեղ ու հերոսական կյանքի, բարի գործերի և ողջ աշխարհի խաղաղության գործում ունեցած մեծ ներդրման մասին»,- ասվում է Հանրապետության նախագահի ցավակցական հեռագրում:

Նմանատիպ նյութեր