2430 դիտում
23:13 16-02-2015
Վարդանի ծառի մոտ հայրենիքին ծառայելու երդում տվեցին նորակոչիկները
Վարդանանց տոնը նշելու ավանդույթն արդեն խոր արմատներ ունի Տավուշի մարզում: Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի լեռան լանջին մինչ օրս էլ պահպանվում են երբեմնի հսկայական տապալված կաղնու մասունքները:
Կաղնին սրբավայր է շրջակա գյուղերի բնակիչների համար, կաղնուն ու նրա տակից բխող աղբյուրի ջրերին բնակիչները հրաշագործ հատկություններ են վերագրում: Աղբյուրը Զորավարի աղբյուր են կոչում, ծառը` Մեծն Վարդան զորավարի ծառ: Ժամանակակից սերունդներն ավանդույթին մի գեղեցիկ հատված են ավելացրել, որը նույնպես արդեն բավականին երկար տարեգրություն ունի: Վարդանի ծառի մոտ հայրենիքին անմնացորդ ծառայելու երդում են տալիս նորակոչիկները, իսկ ժողովուրդը նրանց օրհնում, բարի ծառայություն ու բարի վերադարձ է մաղթում:
Այս անգամ էլ Իջևանի զորամասերից մեկի հոգևոր սպասավոր Սմբատ սարկավագ Խանվելյանի գլխավորությամբ հավաքվել էին տոնելու Սուրբ Վարդանի և 1036 հաղթանակած սրբերի հիշատակը: Որպես այդ հիշատակի կենդանի ապացույց մի խումբ նորակոչիկներ զինվորական երդում տվեցին և ներկաներին հավաստիացրեցին, որ անմնացորդ կերպով կծառայեն Հայոց հաղթանակած բանակում:
Կատարվեց մատաղօրհնեքի արարողություն և ամբողջ զորամասի զինվորներին բաժանվեց մատաղ:
Նմանատիպ նյութեր
17265 դիտում
16:45 15-08-2019
Կողբի Սուրբ Հովհաննես եկեղեցում հայրենիքին երդում տվեցին սահմանապահ զորամասի նորակոչիկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
691 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»