Վրաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը. թեկնածուները երկուսն են
Վաղ առավոտից Վրաստանում ընտրատեղամասեր են բացվել նախագահական ընտրությունների երկրորդ փուլի անցկացման համար, հաղորդում է Ria Novosti-ն։
Առաջին փուլում թեկնածուների թիվը 25-ն էր, սակայն ոչ մեկին չի հաջողվել հավաքել ձայների մեծամասնությունը։ Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարելու են Սալոմե Զուրաբիշվիլին և Գրիգոլ Վաշաձեն։
Անկախ թեկնածու Զուրաբիշվիլին առաջին փուլում հավաքել էր ձայների 38.64 տոկոսը, իսկ ընդդիմությունից առաջադրված Վաշաձեի օգտին քվեարկել էր ընտրողների 37,74 տոկոսը։
Վրաստանի ԿԸՀ-ի փոխանցմամբ՝ քվեարթերթիկները տպագրված են վրացերեն, հայերեն և ադրբեջաներն լեզուներով։