Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Լեհաստանում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը, որին մասնակցելու իրավունք ունի ավելի քան 30 մլն մարդ։։
Բոլոր 27 հազար ընտրատեղամասերը բացվել են տեղական ժամանակով ժամը 07։00-ին։
Նախագահի պաշտոնի համար պայքարող թեկնածուներն են Լեհաստանի գործող նախագահ Բրոնիսլավ Կոմորովսկին և ընդդիմադիր կուսակցության թեկնածու Անջեյ Դուդան։