Կիպրոսում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
Կիպրոսի ողջ տարածքում այսօր առավոտյան բացվել են ընտրատեղամասեր՝ նախագահական ընտրությունների երկրորդ փուլի համար։
Այս մասին հաղորդում է Ria Novosti գործակալությունը։
Երկրորդ փուլում նախագահի պաշտոնի համար պայքարելու են Նիկոս Անաստասիդիասը և Ստավրոս Մալասը։ Առաջին փուլում Անաստասիդիասը հավաքել էր ձայների 35.3 տոկոսը, իսկ Մալասը՝ 30.25 տոկոսը։