NBA-ի խաղացողին մարզակոշիկը շպրտելու համար տուգանել են 25 հազ. դոլարով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Մայամի Հիթի» բասկետբոլիստ Ջոշ Ռիչարդսոնին NBA-ը տուգանել է 25 հազ. դոլարով՝ տրիբունա նետած մարզակոշիկի համար:
«Լոս-Անջելես Լեյքերսի» տնային խաղում, որտեղ «Մայամին» զիջել է 97:113 հաշվով, Ջոշը չի կարողացել գնդակը վերևից նետել օղակը:
Երբ Ռիչարդսոնը շարժվել է դեպի մրցակցի վահանակ, նրա ոտքին են կանգնել և նա մնացել է առանց կոշիկ:
Բասկետբոլիստը վրդովվել է, որ մրցավարները չեն արձանագրել խախտում և մարզակոշիը նետել է տրիբունա: