Երևանում տեղի ունեցավ Հայաստանի ազգային պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի Հայաստանի բաց առաջնության թվով 7-րդ մրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
                        Նոյեմբերի 18-ին Երևանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում տեղի ունեցավ Հայաստանի ազգային պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի Հայաստանի բաց առաջնության թվով 7-րդ մրցաշարը: 
Մրցաշարին մասնակցում էին տարբեր կոնտակտային ոճի  ֆեդերացիաների և ակումբների մարզիկներ: 
Տեղի ունեցան գեղեցիկ մենամարտեր տարբեր տարիքային և քաշային կարգերում: 
Մրցաշարը կազմակերպել էին Հայաստանի ազգային պրոֆեսիոնալ K1 ֆեդերացիայի նախագահ Նարեկ Հակոբյանը և փոխնախագահ Նաիրի Հակոբյանը։
Լուսանկարները՝ Քրիստինա Սարգսյանի
                                            
                    
                                            
                        
            

