211652_close_icon
views-count16509 դիտում article-date 17:16 12-06-2016

Տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի Երևան քաղաքի գավաթի մրցաշարը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունիսի 12-ին Երևանի «ԴԻՆԱՄՈ» մարզական հասարակական կազմակերպությունում տեղի ունեցավ Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի Երևան քաղաքի գավաթի մրցաշարը: Գավաթի մրցաշարը ֆեդերացիայի 12 տարվա բեղմնավոր աշխատանքի ամփոփ մրցաշարն է, որը այսուհետ կդառնա ամենամյա: Երևանի Գավաթի խաղարկությանը մասնակցեցին ինչպես Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի մոտ 200 մարզիկներ, այնպես էլ կոնտակտային բոլոր մարզաձևերի ներկայացուցիչները: Այս մրցաշարը տեղի ունեցավ Հայաստանի «ԴԻՆԱՄՈ» Մարզական Հասարակական Կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանի բարձր հովանու ներքո: Ի դեպ, որպես բարի ավանդույթ այսօր ևս մի շարք մարզասերների և ֆեդերացիայի աջակիցների հանդիսավորությամբ շնորհվեցին պատվոգրեր և վերջիններս համալրեցին ֆեդերացիայի շարքերը: Այկիկենդո ֆեդերացիայի պատվավոր անդամի կոչմանն արժանացան Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը, Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետի տեղակալ Արթուր Վարդանյանը, Երևանքի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը և շատ այլ բարձրաստիճան հյուրեր: Ինչպես իր խոսքում նշեց Հայաստանի Այկիկենդո կարատեի ֆեդերացիայի նախագահ, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ԿԱՏԱ ձևից աշխարհի չեմպիոն, սև գոտի 5-րդ դան Դավիթ Աթանեսյանը, Գավաթի անցկացման նպատակը ուժեղագույնների ու լավագույնների ընտրությունն է, ինչպես նաև մարզիկների բարոյահոգեբանական վիճակի բարելավումը, և ռազմահայրենասիրական ոգով դաստիրակելը: Նշենք, որ հունիսի 17-ին Այկիկենդո ֆեդերացիայի մարզիկները, ի դեմս նախագահ Դավիթ Աթանեսյանի, Հայաստանի և Վրաստանի թիմերի ուսումնամարզական հավաքին մասնակցելու նպատակով կմեկնեն Վրաստանի Քոբուլետի քաղաք: Այնուհետև հուլիսի 12-ից 19-ը աշխարհի առաջնությանը մասնակցելու նպատակով հավաքականը կմեկնի Կազան: Իսկ հոկտեմբերին էլ Այկիկենդո ֆեդերացիայի հավաքականը կմեկնի Կիպրոս՝ Եվրոպայի առաջնությանը մասնակցելու նպատակով: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 135+
135+

Նմանատիպ նյութեր