211652_close_icon
views-count43760 դիտում article-date 20:29 29-10-2017

Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում կայացավ K1 Ֆեդերացիայի կազմակերպած Հայաստանի բաց առաջնության 2-րդ մրցաշարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հոկտեմբերի 29-ին, Երևանի օլիմպիական հերթափոխի պետական քոլեջում տեղի ունեցավ Հայաստանի պրոֆեսիոնալ K1 Ֆեդերացիայի կազմակերպած Հայաստանի բաց առաջնության 2-րդ մրցաշարը, որին մասնակցում էին Հայաստանի տարբեր կոնտակտային ոճի ֆեդերացիայի մարզիկներ՝ թե մայրաքաղաքից և թե մարզերից: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռինգում տեղի ունեցավ սիրողական մենամարտեր տարբեր տարիքի մարզիկների միջև, ինչպես նաև պրոֆեսիոնալ մենամարտեր 18 տարին լրացած պրոֆեսիոնալ աղջիկ և տղա մարզիկների մասնակցությամբ: Պրոֆեսիոնալ մենամարտի հաղթողը ստացավ K-1 վարկանիշային գոտի, իսկ մյուս մարզիկները մեդալներ և պատվոգրեր: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 319+
319+

Նմանատիպ նյութեր