211652_close_icon
views-count41577 դիտում article-date 23:02 14-11-2018

Հույս ունեմ ստանալ Ձեր աջակցությունը, Ձեզ ներկայացնելու, մեզ հուզող խնդիրները միասին լուծելու և մեր երազանքների Լուսավոր Հայաստանը կառուցելու առաքելության իրականացման գործում.Վահրամ Ավագյան

Հարգելի հայրենակիցներ, Արագածոտնի մարզի հարգելի բնակիչներ, Ինչպես տեղյակ եք, դեկտեմբերի 9-ին Հայաստանում տեղի է ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ։ Որպես Արագածոտնի մարզի Աշնակ գյուղի բնակիչ, ով փոքրիշատե ծանոթ է մարզի հատկապես գյուղական համայնքների խնդիրներին, ցանկություն եմ հայտնել առաջադրվելու առաջիկա ԱԺ արտահերթ ընտրություններին թիվ 7 ընտրատարածքում՝ որպես պատգամավորության թեկնածու՝ «Լուսավոր Հայաստան կուսակցության» ռեյտինգային ընտրացուցակով։ Նպատակս է՝ արդար, թափանցիկ, քաղաքական պայքարով, Ձեր օգնությամբ հասնել հաջողության և ունեցած գիտելիքներս ու հմտություններս հնարավորության սահմաններում ծառայեցնել մեր մարզին եւ համայնքին։ Հույս ունեմ ստանալ ձեր աջակցությունը՝ Ձեզ ներկայացնելու պետության բարձրագույն օրենսդիր մարմնում, մեզ հուզող խնդիրները միասին լուծելու և մեր երազանքների Լուսավոր Հայաստանը կառուցելու առաքելության իրականացման գործում։ Վահրամ Ավագյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր