Մոսկվայում ձերբակալվել են անտուններին սպանողները
Մոսկվայում ձերբակալվել են երկու երիտասարդներ, ովքեր մեղադրվում են մի քանի անտուն մարդկանց սպանության մեջ:
Ըստ տեղեկությունների՝ 20-ամյա Պավել Վոյտովը սպանել է ամենաքիչը 7 մարդ, որոնցից 4-ի իրագործման ընթացքում մասնակցել է նրա 25-ամյա ծանոթը՝ Մոսկվայի բնակիչ Ելենա Լոբաչովան:
Սպանության իրագործման համար Վոյտովն ընտրել է քաղաքի առավել անմարդաբնակ վայրերը և, այդ ամենն իրականացրել է հատկապես երեկոյան ժամերին:
Մեղադրյալը խոստովանել է, որ սպանելով նրանց՝ այդպիսով նա փորձել է «մաքրել» քաղաքն անտուններից: