211652_close_icon

Աֆղանստանում ձերբակալվել են կնոջը քարերով սպանողները

views-count1953 դիտում article-date 16:01 20-03-2015
Աֆղանստանի ոստիկանությունը ձերբակալել է 4 անձանց, ովքեր կասկածվում են այն կնոջ սպանության համար, ով մզկիթում այրել էր Ղուրանի մի քանի օրինակներ: Նշենք, որ նախօրեին Քաբուլում մարդկանց բազնությունը մզկիթից դուրս էր հանել այդ կնոջը: Նրա վրա ուժգին հարվածել էին քարերով, որից հետո մահացած կնոջ մարմինը այրել էին: Ըստ այդ կնոջ բարեկամների՝ նա երկար ժամանակ հոգեկան խանգարումով է տառապել: Հարկ է նշել, որ Աֆղանստանում հազվադեպ են նման երևույթները: Մուհամեդ մարգարեին վիրավորելու կամ Ղուրանը պղծելու համար մարդկանց հետ նմանատիպ հաշվեհարդար տեսնելը ավելի շատ բնորոշ է հարևան Պակիստանին:

Նմանատիպ նյութեր