25088 դիտում
10:07 06-11-2018
Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչը հերքում է. ոչ մի ապօրինի ջրամատակարարում. hayeli.am
«Որևէ ապօրնի ջրամատակարարում երբեք չենք իրականացրել: Պատրաստ ենք ստեղծել համապատասխան պայմաններ՝ ցանկացած ստուգման համար: Տարածված տեղեկատվությունն ամբողջությամբ ապատեղեկատվություն է, հեյրուրանք, մեր ընկերության գործարար համբավին վնաս հասցնելու փորձ, նաև անմեղության կանխավարկածի խախտում»,- [url=http://hayeli.am/article/1126084?fbclid=IwAR0IKTEmxQyLcRlifZ5JqHKm4VHsNu9iWKm7NzRRE3Wq3tvoMN3hPYrr1nA]Hayeli.am[/url]-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Արտաշատ Վինկոմ» ընկերության տնօրեն Ծերուն Վիրաբյանը՝ արձագանքելով Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի տարածած տեղեկատվությանը, թե նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ու եղբոր՝ Հենրիկ Աբրահամյանի ընտանիքներին պատկանող ջերմոցները ըստ նախնական տվյալների շուրջ 15 տարի ջրվել են ապօրինի տեղադրված խողովակներով։
Հիշեցնենք, որ տարածվել է պաշտոնական հաղորդագրություն, որտեղ մասնավորապես ասված է.
«Պետական Վերահսկողական ծառայությունը ՀՀ վարչապետի հանձնարարականով ուսումնասիրություններ է իրականացնում «Արտաշատի ՋՕԸ» սպասարկման տարածքում Մխչյան առաջին հերթի մղման խողովակաշարի վրա հայտնաբերվել է 100 մմ տրամագծով 50-70 լիտր /վրկ ջրատվությամբ խողովակների միացումներ, որոնցով իրականացվում է հարակից խաղողի այգիների ոռոգումը: Այս մասին հայտնում են ՊՎԾ-ից:
«Ջրառ» ՓԲ ընկերությունը չի հանդիսանում ոռոգման ջրի մատակարար: Հողօգտագործողների և գործող հիդրոտեխնիկական նորմերի համաձայն, այդ խողովակների միացումն ապօրինի է: Տվյալ պոմպակայանը պարտավոր է ջուրն ամբողջությամբ մատակարարել «Արտաշատ» ՋՕ ընկերությանը: Խողովակի շարունակության վրա առկա է երեք խողովակ յուրաքանչյուր մղման խողովակից /3ից/ 100 մմ տրամագծով՝ 50-70 լ/վ ջրատվությամբ/:
Հայտնաբերված խողովակաշարերով նախնական հաշվարկով ավելի քան 15 տարի ջուր է հոսել խաղողի այգիները ոռոգելու նպատակով, սակայն դրանց մի մասի համար առկա են չնչին վճարումներ։
Տեղում արձանագրվեց խախտումը, տարածքում ներկա էր Ջրային կոմիտեի «Ջրառ» ՓԲԸ տնօրենը, տեղակալը, գլխավոր ճարտարագետը, «Արտաշատ ՋՕԸ»-ի և Արտաշատի մարզպետարանի ներկայացուցիչներ և ոստիկանության մարզային բաժնի աշխատակիչներ:
«Արտաշատ Վինկոմ» ՓԲԸ-ն և ջերմոցները պատկանում են նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքին:
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://hayeli.am/article/1126084?fbclid=IwAR0IKTEmxQyLcRlifZ5JqHKm4VHsNu9iWKm7NzRRE3Wq3tvoMN3hPYrr1nA]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
12982 դիտում
17:59 20-09-2018
Հովիկ Աբրահամյանի անվան շուրջ ստեղծված պատմությունները հումորի ժանրից են. Գուրգեն Եղիազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ. Hayeli.am
12371 դիտում
23:08 20-11-2018
Այդ այգիները 15 տարի առաջ չկային. Հովիկ Աբրահամյանի ներկայացուցիչը հակադարձում է Դավիթ Սանասարյանին
1774 դիտում
16:06 23-03-2015
Ապրիլի 1-ից մայրաքաղաքում կապահովվի 17-ժամյա ջրամատակարարում
Այս բաժնից
733 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
625 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
826 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am